Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Հասարակություն

Փաշինյանը, տրանսգենդերը, մաքսատան աշխատակիցն ու մարդու իրավունքները

Իհարկե, նորից չէինք անդրադառնա երեկվա՝ ապրիլի 9-ի, մաքսատան դեպքին, եթե այստեղ մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարում ու լիազորությունների չարաշահում չտեսնեինք:

Նախ՝ արդարության համար պետք է ասել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաքսային ծառայության աշխատակցին աշխատանքից հեռացնելու լիազորություն, ի պաշտոնե, չունի: Առավելևս չունի իրավունք նրան ստիպելու, որ իր կամքին հակառակ՝ ազատման դիմում գրի:

Այն, որ շահարկվում է, թե եռագույնը պետական խորհրդանիշ է, որն անարգելու համար տույժ ու տուգանքի պետք է ենթարկել ու նույնիսկ օրենքով սահմանված քրեական գործ հարուցել, պետք է հիասթափեցնենք, քանի որ այս դեպքում դրոշն անարգված չի եղել:

Համենայն դեպս, մասնագետ իրավաբաններն այս պարագայում անարգված դրոշի երևույթ չեն տեսնում, ու առավելևս չեն կարծում, որ սա հենց այն դեպքն է, երբ մարդուն պետք է ազատել աշխատանքից, քանի որ աշխատողի կողմից էթիկայի նորմեր չեն խախտվել:

Օրինակ՝ փաստաբան Վահագն Գրիգորյանը էթիկայի նորմերի խախտման փաստ չի տեսնում: Նա իր հարցազրույցներից մեկում նկատել է.

«Դրոշն անարգված վիճակում չէր, այն գցված չի եղել հատակին, այլ պարզած էր ինչ-որ տեղ: Ու, եթե դա որպես կոպիտ խախտում չենք դիտարկում, ապա դա աշխատանքից ազատելու հիմք չի կարող լինել: Աշխատանքից ազատելու համար պետք է՝ առնվազն մինչ այդ պահն այդ աշխատողի նկատմամբ այլ խախտումների հետևանքով տույժեր կիրառած լինեին»:

Սակայն այս աշխատողի նկատմամբ, մեր տեղեկություններով, նմանատիպ նկատողություններ և տույժեր չեն եղել, քանի որ էթիկայի նորմեր երբեք չի խախտել: Չնայած դրան, նրան, փաստորեն, ստիպեցին աշխատանքից ազատման դիմում գրել։ Թեև նա ինքը պնդում է, որ իրեն ոչ ոք չի ստիպել, սակայն պարզից էլ պարզ է, որ այս պատմությունից հետո նրան թույլ չէին տա շարունակել աշխատանքն այդ համակարգում։

Մի կողմից՝ Փաշինյանն իր դիրքը չարաշահեց, մյուս կողմից էլ ոտնահարեց աշխատողի իրավունքները՝ նվաստացնելով ու նրան հարկադրելով հեռանալ։

Սա՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ իրեն հարգող ոչ մի տղամարդ չէր շարունակի աշխատել այն բանից հետո, երբ իրեն հրապարակավ, տեսախցիկների առաջ վիրավորեցին։

Այդ աշխատակիցը հաստատ ունի շրջապատ, ընտանիք, գուցե նաև երեխաներ, ովքեր իրենց հորը տեսան այդ վիճակում։

Փաշինյանը նախ նույն այդ աշխատողին դիտողություն արեց, թե՝ ձգվիր՝ վարչապետն է գալիս, այն դեպքում, երբ աշխատողը նորմալ կանգնած էր, ապա բոլորի ներկայությամբ գոռաց նրա վրա, թե՝ 

«Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերևում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը... ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել»:

Այստեղ, իհարկե, պետք էր մեկը, որ հետադարձեր վարչապետին ու ասեր՝ բա քո նսեմացնող խոսելու տոնն ու բառապաշարը քո գրաված պաշտոնին ու դիրքին վայե՞լ է: Ի՞նչ է նշանակում՝ «քուչում պպզել» կամ նման այլ խոսելաձևով դիմել նորմալ դիրքով կանգնած, վարչապետին սպասող ու այդ պահին նրան ճանապարհ տվող աշխատողին:

Մնում է նկատել, որ Փաշինյանը, նույն այդ հանդիպման ժամանակ, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տրանսգենդեր Լիլիթ (Վանուշ) Մարտիրոսյանի ԱԺ ելույթին ու նկատեց, որ նա մարդ է և ունի իրավունքներ:

«Հիմա հարց եմ տալիս բոլորին՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՝ ոչ»:

Ու հենց այս ենթատեքստում էլ ուզում ես հարց ուղղել Փաշինյանին. իր աշխատանքում չթերացած և ուրիշի անփութության պատճառով նրա նկատողությանն արժանացած մաքսատան աշխատակիցը մա՞րդ էր, թե՞ ոչ, որ բոլորի աչքի առաջ նսեմացրեց, ստորացրեց, վիրավորեց ու պարտադրեց նրան ազատվել աշխատանքից՝ խախտելով այդ մարդու իրավունքները․․․

Դասականը կասեր՝ սիրուն չէ, Նիկոլ․․․

Արմինե Մկրտումյան