«Չելսի»-ի մարզիչը կարծես թե հաստատում է, որ Էդեն Ազարը տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ»
Լոնդոնի «Չելսի»-ի մարզիչ Մաուրիսիո Սարրին երեկ հարցազրույցում ակնարկել է, որ թիմի առաջատար Էդեն Ազարը առաջիկայում կարող է լքել ակումբը: Սարրին մասնավորապես ասել է. «Եթե Էդեն Ազարը նոր մարտահրավերներ է ցանկանում, ապա նրան դժվար կլինի պահել ակումբում»:
Ընդգծենք, որ մի շարք հեղինակավոր եվրոպական սպորտային պարբերականներ նշում են, որ արդեն կա համաձայնություն, սակայն դրա մասին չի բարձրաձայնվում:
Ավելի վաղ իսպանական Marca պարբերականը գրեց, որ առաջիկայում Ազարը անձամբ է գալու Մադրիդ, որպեսզի լուծի իր բնակարանի հարցերը: