«Խնդրում եմ ազատեք դահլիճը». Զոհրաբյանը դուրս հրավիրեց ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող տրանսգենդերին (տեսանյութ)
Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընթանում են խորհրդարանական լսումներ` «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով։
Օրակարգում ներառված էր երեք հարց, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխաների իրավունքներին և հաշմանդամություն ունցող քաղաքացիներ իրավունքներին։
Քննարկման գրեթե վերջում ամբիոնին մոտեցավ Լիլիթ Մարտիրոսյան անունով ոմն քաղաքցի, ով հայտարարեց, որ ինքը տրանսգենդեր է:
«Անհնար է երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում: ՀՀ ԱԺ ամբիոնից ձեզ եմ դիմում որպես տրանսգենդեր կին, բայց խնդրում եմ ինձ որպես հավաքական կերպար ընդունեք: Հանդիսանալով որպես հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված առևանգված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված, մահափորձի ենթարկված, արտագաղթած, խարանի ու խտրականության ենթարկված հայ տրանսգենդերի կերպարը»,-ելույթ է ունենում այս դուրսպրծուկը։
Սա Հայաստանի Հանարապետության համար խայտառակ պարտություն է․ փաստորեն հեղափոխական արժեքների տակ այլասերումը հասցրել ենք երկրի թիվ մեկ օրենսդիր մարմնին։
Այսպես են կործանում Ազգային արժեքները, քանդում պետություններ։
Ի պատիվ Նաիրա Զոհրաբյանի պետք է նշել, որ նրան հունից հանեց այս այլանդակ երևութը և խոստացավ գտնել այն մարդկանց, ովքեր խախտել են օրակարգն ու ԱԺ դարպասներից ներս բերել այս խեղկատակությանը։
ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս թեման չի եղել քննարկումների օրակարգում, ինչն անհարգալից վերաբերմունք է իր, ինչպես նաև խորհրդարանի հանդեպ։
Հարկ է նկատել, որ Ազգային ժողովի նախագահը և նրա քաղաքական կնքահայրը, պետք է արձագանքեն ստեղծված միջադեպեպին, քանի դեռ այն նախադեպ չի դարձել՝ ԱԺ-ում տրանսգենդերների շքերթի ականտես լինելու համար: