Բրիթնի Սփիրսը հոսպիտալացվել է
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը ստիպված է եղել դիմել հոգեթերապևտի օգնությանը՝ հոր հիվանդության պատճառով:
Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ երգչուհին կանցկացնի շուրջ 30 օր: 37-ամյա Սփիրսը նման վիճակում է հայտնվել այն բանից հետո, երբ ստիպված է եղել հոգ տանել ծանր հիվանդությամբ տառապող հորը:
Երգչուհու հայրը երկու վիրահատություն է տարել աղիների հետ կապված խնդրի պատճառով, որոնցից վերջինի ժամանակ բարդություններ են առաջացել:
Հիշեցնենք, որ Բրիթնի Սփիրսը նախկինում ալկոհոլից ու թմրանյութերից կախում ուներ, որի պատճառով 2008 թվականին տեղափոխվել էր կլինիկա: