Գուայդոն կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ. քրգործ է հարուցվել
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Հարուցված քրեական գործ կքննի երկրի գլխավոր դատախազը:
Ավելի վաղ Գուայդոյին զրկել էին պատգամավորական անձեռմխելիությունից և արգելել պետական պաշտոններ զբաղեցնել շուրջ 15 տարի:
Ինքը՝ Գուայդոն, հայտարարել է, որ շարունակելու է պաշտոնական Կարակասի դեմ պայքարը, և որ իր ձերբակալությունը բողոքի նոր ալիք կբարձրացնի:
Գուայդոն զգուշացրել է, որ այդ դեպքում իր կողմնակիցները կարող են ուժ կիրառել Վենեսուելայի իշխանությունների դեմ:
Նրա հայտարարությանն ի պատասխան, երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն մարտական պատրաստության է բերել վենեսուելական զինված ուժերը: