Հեղափոխության դրոշով բռնության կոչեր անող ֆեյքերը պետք է շատ կոշտ հակահարված ստանան. Փաշինյանը՝ Վանեցյանին (տեսանյութ)
Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է:
Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այդ թեմայով արդեն զրույց ունեցել է և հույս հայտնեց, որ ԱԱԾ-ին կհաջողվի հարցին լուծում տալ:
«Ընդհուպ սոցիալական ցանցերում կան այսպես ասած ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դա մեր հեղափոխության հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում