Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Վազող տողեր

Ո՞վքեր, եթե ոչ կանայք ու մայրերը կարող են ազդել որոշում կայացնողների վրա. Աննա Հակոբյանի ելույթը՝ ԱՄՆ-ում

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 2-ին ԱՄՆ այցի շրջանակում այցելել է ԱՄՆ Կոնգրես:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի փոխտնօրեն Մաքս Սուինի և ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Հայաստանի և Վրաստանի նախկին գլխավոր մասնագետ Լևոն Ավդոյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը նախ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, ծանոթացել գրադարանի ստեղծման պատմությանը, ցուցանմուշներին:

Վարչապետի տիկինը ծանոթացել է նաև գրադարանի պահոցներում ցուցադրված հայկական մանրանկարներին ու գրքերին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աննա Հակոբյանը Կոնգրեսի գրադարանին է նվիրել Մատենադարանի մասին պատմող գիրք:

Այնուհետև ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում, ի պատիվ տիկին Հակոբյանի կայացել է ընդունելություն, որը կազմակերպել էին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ Աննա Էշուն և հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրը: Միջոցառմանը ներկա էին կոնգրեսականներ Ֆրենկ Փըլոնը, Ադամ Շիֆ, Մայքլ Թոմսոնը, Ջոն Քոքսը, Ջուդի Չուն, Ռաջա Քրիշնամուրթին, Քեթրին Քլարքը, Ջեֆրի Ֆորթենբերին, Թոմ Սուազին, Դորիս Մացուին, Զոե Լոֆգրենը:

Ընդունելությանը Աննա Էշոուին, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը հանդես են եկել ելույթներով, խոսել Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած խաղաղ, ոչ բռնի Թավշյա հեղափոխության, ինչպես նաև Աննա Հակոբյանի ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության մասին: Ընդունելության ավարտին ծավալուն ելույթով հանդես է եկել Աննա Հակոբյանը, ներկայացրել իր գլխավորած «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունն ու ծրագրերը: Աննա Հակոբյանը պատմել է նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի ստեղծման մասին՝ կարևորելով կանանց դերը խաղաղության հաստատման գործում:


Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«ԱՄՆ Կոնգրեսի պատվավոր ներկայացուցիչներ և աշխատակիցներ,

Տիկնա´յք և պարոնա´յք,

Ինձ համար մեծ պատիվ է հենց Ամերիկայի ժողովրդի սրտից հանդես գալ ելույթով ԱՄՆ Կոնգրեսի հարգարժան ներկայացուցիչների առջև: Ժողովրդավարության և մարդու իրավունքների այս մեծաշուք օրրանը շարունակաբար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ժողովրդավարական կառավարման, օրենքի գերակայության, հավասարության և ապագա սերունդների համար ավելի լավ ապագայի:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչներ Էնն Էշոյին և Ջեքի Սփայերին այս ջերմ ընդունելությունը ԱՄՆ Կապիտոլիումում կազմակերպելու համար: Միշտ եմ հիացել կանանց իրավունքների և հավասարության համար ձեր մղած անվախ պայքարով: Դուք խորհրդանշում եք ուժեղ ու վճռական կնոջ կերպարը, որոնց կարիքը ժամանակակից աշխարհը շատ ունի:

Դուք երկուսով Հայաստանի և հայ ժողովրդի վաղեմի բարեկամներն եք։ Կցանկանայի այս առիթն օգտագործել և անկեղծ երախտագիտություն հայտնել ձեզ Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ինքնորշման և հայ-ամերիկյան ամուր կապերի ամրապնդման հարցում ԱՄՆ-ի աջակցությունը խրախուսելու համար։

Անշուշտ, մենք նաև շատ բարձր ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կատարած աշխատանքն ու այն անփոխարինելի ներդրումը, որ ունեցել է հանձնախումբը երկու ժողովուրդների միջև բարեկամության հաստատման գործում: Ձեր աշխատանքն առաջնահերթ նշանակություն ունի մեզ համար հատկապես այսօր, երբ մեր երկրում Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում: Այդ փոփոխությունները լավագույնս ապացուցեցին մեր հասարակության հասունությունը, ունակությունը դիմագրավելու մեր ապագան, ժողովրդավարական ապագան խաթարող չարամիտ գործընթացներին:

Այսօր մեր երկիրն ունի ժողովրդավարական ճանապարհով ընտրված Խորհրդարան և Կառավարություն, որը ձգտում է իրականացնել համապարփակ բարեփոխումներ: Այդ նպատակներին հասնելու համար Հայաստանը ապավինում է մեր բարեկամների աջակցությանն ու օգնությանը: Հետևաբար, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի, ինչպես նաև Հայաստանի բոլոր մյուս բարեկամների մշտական համագործակցությունն ու աջակցությունը վճռորոշ նշանակություն ունեն:

Տիկնա´յք և պարոնա´յք,

Այս հարցերը մեր կառավարության և քաղաքական գործիչների աշխատանքն է: Եվ ես նրանց ցանկանում եմ ամենայն հաջողություն այս պատասխանատու ճանապարհին: Այնուամենայնիվ, որպես ՀՀ վարչապետի տիկին, ես չեմ ցանկանում մի կողմ կանգնել և հետևել, ես ցանկանում եմ կիսել կառավարության բեռը: Սա է պատճառը, որ ես նախաձեռնել եմ մի շարք ծրագրեր:

Դրանցից մեկը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն է: Դոնորների և գործընկերների ուժերի միավորմամբ Հիմնադրամը ձգտելու է կառուցել բոլոր առումներով առողջ, դիմակայուն և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չէ: Այս առաքելությունը կյանքի կոչելու նպատակով «Իմ Քայլը» հիմնադրամը ծառայում է որպես կամուրջ հրաշալի գաղափար ունեցողների և այդ գաղափարները իրականացնելու հնարավորություն ունեցողների միջև, որպեսզի կյանքի կոչենք կրթական, բնապահպանական, աղքատության նվազման և այլ ընթացքի մեջ գտնվող ծրագրեր: Մեր բոլոր գործողությունների հիմքում երկարաժամկետ սոցիալական ազդեցության ապահովման սկզբունքն է:

Ես նաև «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ: Հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի աջակցի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժմանը: Իր գործունեության այս մի քանի ամիսների ընթացքում հիմնադրամն օժանդակել է 120 երեխայի և երիտասարդի: Ավելի շատ երեխաներ կունենան երջանիկ մանկություն, եթե նրանց աջակցում և օժանդակում են հոգատար մարդիկ: Ամեն անգամ, երբ ես տեղեկանում եմ ևս մեկ երեխայի բարեհաջող բուժման մասին, ես հասկանում եմ, որ մեր ջանքերը փրկում են կյանքեր և ընտանիքներին դարձնում երջանիկ: Դա ինձ ուժ է տալիս էլ ավելի շատ ջանքեր ներդնել ավելի մեծ օգնություն հավաքագրելու համար:

Սիրելի´ ընկերներ,

Հայտնի է, որ բոլոր երազանքների ու ցանկությունների իրականացման անհրաժեշտ նախադրյալը մշտական խաղաղության հաստատումն է ինչպես մարդկանց և պետությունների միջև, այնպես էլ մտքի խաղաղության հաստատումը: Մեզ բոլորիս քաջ հայտնի են պատերազմի սարսափները, քանի որ մարդկությունն ավելի քան բավարար չափով տեսել է դրանք: Դժբախտաբար խաղաղությունը պակաս ուշադրության է արժանանում, քանի որ «ոչ պատերազմ» ժամանակահատվածում մենք խաղաղությունը համարում ենք իրերի նորմալ դասավորվածություն: Ինչպես Մարտին Լյութեր Քինգն է մի առիթով ասել. «Մենք ոչ միայն պետք է պարզապես մերժենք պատերազմի բացասական հետևանքները, այլև սևեռվենք խաղաղության դրական կողմերը հաստատելու վրա»:

Այս ամենն ի նկատի ունենալով՝ նախաձեռնել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի նպատակն է միավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի կանանց, որպեսզի մերժեն պատերազմն ու միավորեն իրենց ջանքերը խնայելու մարդկային կյանքեր հակամարտության բոլորի կողմերի համար: Մեր վերջնական նպատակն է ստեղծել կանանց համաշխարհային ցանց հանուն Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման համար:

Ո՞վքեր, եթե ոչ կանայք ու մայրերն են, որ ապրում են իրենց երեխաների կորստի հավիտենական վիշտը: Ո՞վքեր, եթե ոչ կանայք ու մայրերը պետք է իրենց ձայնը բարձրացնեն հանուն խաղաղության: Ո՞վքեր, եթե ոչ կանայք ու մայրերը կարող են ազդել որոշում կայացնողների վրա:

Ես իսկապես հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը կվերածվի հանուն խաղաղության հզոր շարժման հակամարտության բոլոր կողմերի հասարակություններում: Ուստի ես դիմում եմ այս պատվավոր լսարանի բոլոր նշանավոր կանանց` միանալ մեր` հանուն խաղաղության նախաձեռնությանը և օգնել բացել ամուր փակված հույսի դռները: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կանանց և մայրերին նույնպես միանալ այս արշավին և նույն կոչը հղել իրենց երկրում որոշում կայացնողներին: Հուսով եմ, որ բոլոր այն ծրագրերը, որոնք ես մտադիր եմ ներկայացնել ԱՄՆ ուղևորության արդյունքում, կարժանանան մեծ ուշադրության և կունենան մեծ ներգրավվածություն, ինչը կնպաստի մեր առաքելության հաջող իրականացմանը:

Տիկնա´յք և պարոնա´յք,

Որպես վերջաբան, թույլ տվեք ևս մեկ անգամ իմ շնորհակալությունը հայտնել այս ջերմ ընդունելության համար: Ես հրավիրում եմ ձեզ Հայաստան, տեսնելու այն զգալի փոփոխությունները, որոնք մենք այսօր ապրում ենք և բացահայտել ներառական, դիմակայուն եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու մեր առաքելությանը ձեր արժեքավոր նպաստը բերելու հնարավորությունները: