«Մեղեդին սարքել են մզկիթ, իսկ Ջազզվեն` Մեքքան». իրանցիները նամազ են անում օպերայի բակում (տեսանյութ)
Ֆեյսբուքյան օգտատեր Գուգո Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են իրանցիներն Օպերայի սրճարանների չգործող տարածքում նամազ անում:
Տեսանյութերին կից օգտատերը գրել է.
«Երեկ մեր սրճարանում նստած էի, մեկ էլ տեսնեմ երկու հոգի եկան` աջակողմյան հատվածում, որտեղ դեռ չենք բացել ամառային հատվածը` կոշիկները հանեցին, ուսապարկը բացեցին մի֊մի խալու կտոր հանեցին, գցեցին գետնին չոքեցին վրան ու թե բա السلام عليكم و رحمة الله - Sallamu aleyqum ua rahmatu Allah...
Հետո հասկացա, որ Մեղեդին իրանց համար սարքել են մզկիթ, իսկ Ջազզվեն` Մեքքան...»: