Լարված իրավիճակ Վենեսուելայում. ուղղաթիռից կրակ է բացվել ցուցարարների վրա
Վենեսուելայում անհայտ անձիք ուղղաթիռից կրակ են բացել ցուցարարների վրա: Այդ մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում, որտեղ մարդիկ բողոքի ցույցի էին դուրս եկել՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի անջատումների: Դեռևս չկա տեղեկատվություն զոհերի կամ վիրավորների վերաբերյալ:
Ավելի վաղ նման դեպք էր գրանցվել Կարակասում, այստեղ ևս անհայտ անձինք կրակել էին ցուցարարների ուղղությամբ: Այդ ժամանակ երկու ցուցարար վիրավորվել էր:
Վենեսուելայով մեկ բազմաթիվ ցույցեր են ընթանում այս պահին՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի անջատումների: Մարդիկ պահանջում են վերականգնել հոսանքի մատակարարումը: