Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Վազող տողեր

Հացն էլի թանկանալո՞ւ է

Ռուսաստանում ալյուրի թանկանալը բավական զգայուն է արձագանքվել Հայաստանում։ Հիշեցնենք, որ բարձր կարգի ալյուրի մեծածախ գինը կազմել է 20 հազար ռուբլի այն դեպքում, երբ մեկ տարի առաջ 13 հազար ռուբլուց մի փոքր էր բարձր։ Ռուսաստանյան մասնագետները նշում են, որ թանկացումն ունի մի շարք պատճառներ՝ վառելիքի թանկացում, ԱԱՀ ավելացում, սղաճ և այլն։

Ինքնին հասկանալի է, որ նման կտրուկ գնաճը չի կարող չազդել նաև հետսովետական տարածքի այն շուկաների վրա, ներառյալ Հայաստանը, որոնք կախված են ռուսական շուկայից։ Հայաստանը, ինչպես հայտնի է, կարողանում է ծածկել սեփական արտադրանքով ցորենի ունեցած պահանջարկի 30-40 տոկոսը։ Մնացածը ներկրվում է հիմնականում Ռուսաստանից։ Սա նշանակում է, որ Հայաստանն ամենակարևոր և առաջնային սննդամթերքի հարցում գրեթե 60 տոկոսով կախված է արտաքին շուկայից, և հետևաբար այնտեղ կատարվող որևէ տատանում միանգամից կարող է ազդել նաև ներքին շուկայի վրա։ Իսկ այդ արտաքին տատանումները կարող են լինել ինչպես զուտ տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական կամ նույնիսկ՝ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեցող։

Հիշենք թե ինչպես, երբ Հայաստանը խոսեց իր ժողովրդավարության մասին և փորձեց դա «վաճառել» Արևմուտքին, իսկ ավելի կոնկրետ՝ ԵՄ-ին, տարածաշրջանի դեմոկրատական կղզյակ համարվող Վրաստանում միանգամից հիշեցին իրենց ճանապարհների խնամքի կարևորության մասին և որոշեցին, որ իրենց տարածքով ծանրաքաշ բեռնատարներն այլևս չպետք է ալյուր ներկրեն և որպես այլընտրանք առաջարկեցին մի այնպիսի սխեմա, որը մեկ միավոր հացը Հայաստանի շուկայում կարող էր թանկացնել մինչև 50 դրամով։ Խոսքն այն ճանապարհի մասին է, որով Ռուսաստանից Հայաստան բերվող ալյուրը նախ պետք է հասցվեր Սև ծովի նավահանգիստներ, ապա լաստանավով բերվեր Վրաստան, այնտեղից էլ՝ երկաթուղով Հայաստան։

Հայկական կողմը փորձեց գոնե ժամանակավոր լուծում գտնել խնդրի համար ու կարծես թե դա ստացվեց։ Վրացական կողմը գոնե առայժմ այս խնդրին չի վերադառնում։ Սակայն այս նոր թանկացումը կարծես թե նոր գուժկան է դառնալու մեր՝ առանց այն էլ օրվա հացով ապրող ժողովրդի համար, քանի որ գրեթե վստահ կարելի է ասել, որ պետությունն, օրինակ, չի կարողանա սուբսիդավորել թանկացման տարբերությունը մասնավոր սեկտորին, որպեսզի ներքին շուկայում մեծածախ գինը պահի առանց տատանումների։

Ավելին, գոնե վերջին մեկ տարվա նախադեպերը հաշվի առնելիս, կարող ենք ասել, որ նման բան չի էլ արվելու, քանի որ վերջին մեկ տարում ալյուրի մեծածախ գինը ներքին շուկայում երեք անգամ թանկացել է արդեն 1-ական դոլարին համարժեք դրամով։ Վերջին թանկացումը ներքին շուկայում այս տարվա հունվարին էր։

Հայաստանն ունի ողջ պոտենցիալը դառնալու գոնե հացի հարցում ինքնաբավ երկիր, այսինքն, ունի հնարավորությունը արտադրելու իր ողջ սպառումը ծածկող ալյուրի քանակ, որը չի գերազանցում 330 հազար տոննան տարեկան կտրվածքով։ Սա ռազմավարական հարց է, քանի որ ներկա աշխարհում ուժեղ է նա, ով պարենային առումով ապահովված երկիր է։

NEWSPRESS.am