Մեքսիկայից ԱՄՆ պատրաստվում է անցնել մոտ 1500 միգրանտ
Մեքսիկայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ չի պատրաստվում կանգնեցնել ԱՄՆ ուղևորվող անօրինական միգրանտների հոսքը: Այդ մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Նախարարը նշել է, որ Մեքսիկան միայն կկարգավորի փախստականների հոսքը և կհսկի նրանց անվտանգությունը: Այս պահին Մեքսիկայի տարածքով դեպի Ամերիկա է պատրաստվում անցնել շուրջ 1500 փախստական, որոնց մեծ մասը Հարավային ու Կենտրոնական Ամերիկայից են:
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ամբողջովին փակել Մեքսիկայի հետ սահմանը, որպեսզի թույլ չտա փախստականների մուտքն ԱՄՆ: