«Արսենալ»-ի ու «Ինտեր»-ի միջև կարող է մեգափոխանակություն տեղի ունենալ
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից, Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ցանկանում է իր թիմում տեսնել իտալական «Ինտեր»-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին:
Կայքերը նշում են, որ Իկարդիի համար Էմերին պատրաստ է նույնիսկ փոխանակման գնալ ու այդ գործարքում ներառել նաև Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
Ընդգծենք, որ Իկարդիի հարաբերությունները շարունակում են լարված մնալ միլանյան թիմի ղեկավարների հետ: Արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը: