Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. որդին դանակի մի քանի հարվածով սպանել է 49-ամյա մորը. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 1-ին, առանձակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում հայտնաբերել են տանտիրուհու՝ 49-ամյա Ն. Մ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի հետքեր:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նշված սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 25-ամյա Հակոբ Խանամիրյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ -հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Խանամիրյանին հայտնաբերելու ուղղությանբ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: