Ծիծաղս գալիս է, բայց պետք է ասեմ․ Արման Աբովյանը իմքայլականներին բացատրեց, թե ինչ պետք է անել ԱԺ-ում (տեսանյութ)
«Գոյություն ունի իշխանական թև և գոյություն ունի ընդդիմադիր թև, որոնց կարծիքները կարող են համընկնել կամ չհամընկնել»։ Այսպես սկսեց ԱԺ-ում իր ելույթը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վրդովմունքներին։
Վերջիններս ամբիոնից, իրենց ելույթի ժամանակ, դժգոհել էին, թե ինչու են ԲՀԿ-ականներն անընդհատ քննադատում իրենց նախաձեռնությունները և հակադարձում իրենց։
Արման Աբովյանը նկատեց, որ քննադատություններն ԱԺ-ում նորմալ աշխատանքային գործընթաց է։
«Ծիծաղս գալիս է, բայց պետք է ասեմ՝ ժողովուրդ, Ազգային ժողովը նրա համար է, որ այստեղ նախաձեռնություններ ներկայացվեն և քննարկվեն։ Միայն թշնամին կարող է ցանկանալ, որ բոլորի տեսակետերը համընկնեն»,-ասաց Աբովյանը՝ ներողություն խնդրելով այն բանի համար, եթե ավելորդ որևէ բան ասաց։
Մանրամասները՝ տեսանյութում