Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է

Ջրի անխնա աղտոտումն ու սպառումը կանխելու ժամանակն է

Սևանա լճի և գետերի աղտոտվածությունը ճգնաժամային շեմի է հասել, մի քանի անգամ նվազել են արտեզյան ու գրունտային ջրերը, Արարատյան դաշտավայրը սնուցող Սևջուր գետի հունը կոյուղի է դարձել, այդ բառի ուղիղ իմաստով: Ու այս ամենով հանդերձ մեր հանրապետությունով հոսող 7, 300 մլրդ խմ ջրային ռեսուրսների միայն 2,3 մլրդ խմ ենք մենք օգտագործում, մնացած 5 մլրդ խմ հոսում է մեր սահմաններից դուրս, ոռոգման համակարգում ջրային ռեսուրսների 40 % կորուստ ենք թույլ տալիս: 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին ջրային ռեսուրսների այս և բազում այլ հիմնախնդիրներ: Քննարկմանը մասնակցում էին պետական կառույցների ներկայացուցիչներ, ջրերի մաքրում իրականացնող կազմակերպություններ, գիտնականներ, Նախաձեռնության կազմկոմիտեի անդամներ: Գերխնդիրը, որ բոլորը ոլորտում տեսնում են, ջրային ռեսուրսների մեծածավալ աղտոտումն ու անխնա սպառումն է: Դրա ապացույցն են Սևանա լճի «ծաղկումն» անցյալ ամառ, էկոլոգիական ծայրահեղ վատ վիճակում գտնվող Հրազդան գետն ու Երևանյան լիճը, ցամաքած Սևջուրը:

Հայ ջրնախագիծ ինտիտուտի տնօրեն, Սևանա լճի հիմնահարցերի վարչապետին առընթեր հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը Սևանի խնդրի լուծման համար կարևորում է օրենքի կիրառությունն ու մաքրման կայանների կառուցումը. «Պետք է այսուհետև խստորեն գործի Սևանի մասին օրենքի 10-րդ հոդվածը, համաձայն որի որևէ մեկն իրավունք չունի կեղտաջուր թափի Սևանա լիճ: Ստիպել, որ Սևանում շուրջօրյա և սեզոնային գործող ռեստորաններն ու հյուրանոցները իրենց միջոցներով կենցաղային ջրերի մաքրման կայաններ հիմնեն»: 7 կայաններ արդեն տեղադրվել են:

Մաքրող կայանների տեղադրումը պարտադիր պետք է լինի նաև Հրազդանի կիրճում, որտեղ գործող ռեստորանները իրենց կեղտաջրերը ուղիղ գետ են թափում: Հրազդանի ջրամբար համարվող Երևանյան լիճն էկոլոգիապես շատ ավելի աղետալի վիճակում է: Լճի ջրում հայտնաբերվել են ծանր մետաղներ: Յուրի Ջավադյանի հաղորդմամբ նախատեսվում է լճի նստվածքները տեղափոխել Երևանից 15 կմ հեռու, որտեղ կկառուցվի 10 հեկտար տարածք ունեցող գերեզմանոց այդ թափոնի համար: Իսկ Սևջուր գետի հոսքն ավելացնելու համար քննարկվում է Կարակալայի հանգույցից դեպի գետ ինքնահոս ջուր հասցնելու ծրագիրը:

«Քիմմաստեր» ընկերության ղեկավար, «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմկոմիտեի անդամ Մանվել Գաբրիելյանը ոլորտում շատ խնդիրներ է տեսնում, բայց թիրախային է համարում Սևանա լճի աղտոտվածությունը: «Քիմմաստեր» ընկերությունը զբաղվում է կեղտաջրերի կենսաբանական մաքրմամբ: Ընկերության ղեկավարը կարևոր է համարում նաև Մարտունի, Գավառ, Վարդենիս քաղաքների մեխանիկական մաքրման կայաններից արտահոսող ջրերի կենսաբանական մաքրումը, որ Սևանա լիճ թափվի իսկապես մաքուր ջուր:

Ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման վարչության պետ Արմեն Սերգոյանը կիսում է հնչեցված մտահոգությունները կապված անարդյուանավետ ջրօգտագործման, կառավարման, այդ թվում նաև ջրային համակարգերի ոչ կատարյալ վիճակի հետ: Սակայն մեծ քաղաքների մեխանիկական մաքրող կայաններից արտահոսող ջրի կենսաբանական մաքրումը երկմտանքով է ընդունում, որովհետև ըստ իր ունեցած տվյալնների այդ արդեն բավարականաչափ նոսրացած կեղտաջրի ՔԹՊ-ն (քիմիական թթվածնի պահանջարկը) այնքան չէ, որ կենսաբանական մաքրում կատարող մանրէները գործեն: Սերգոյանը գտնում է, որ պետք է մշակվեն առաջնահերթությունները, նախ պետք է լուծել կեղտաջրերին խառնվող առուների ծավալների նվազեցման հարցը, հետո նոր կառուցել կենսաբանական մաքրման կայանները:

Սակայն Մանվել Գաբրիելյանը համոզված է, որ եթե փոխվի կոյուղի լցվող առուների, անձրևաջրերի հոսքը, կոյուղաջրերը կունենան բավարար ՔԹՊ, և հնարավոր կլինի կենսաբանական մաքրում կատարել: Իրենք բավական մեծ փորձ ունեն ոլորտում. Հայաստանում տեղադրել են արդեն 40 կայաններ, որոնք գործում են մեծ արդյունավետությամբ:

Սևանի ազգային պարկի փոխտնօրեն Արայիկ Հունանյանը այն դիտարկումն արեց, որ լճի հիմնական աղտոտողները շրջակա մոտ 75 համայնքներն են, որտեղից գետերը կեղտաջրերը բերում թափում են լիճ: Եվ առաջնահերթ է համարում համայնքների կոյուղացումը:

Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը ևս համարում է, որ առաջին հերթին պետք է մտածել գյուղական համայնքներում ջրահեռացման համակարգի ներդրման մասին, հետո միայն ծրագրել մեխանիկական կայաններին կից կենսաբանական մաքրման կայաններ հիմնելը: 

Բայց «Քիմմաստեր» ընկերության ղեկավար Մանվել Գաբրիելյանն ընդգծեց, որ գյուղերում ջրահեռացման ամբողջական համակարգի անցկացումը բարդ, երկարատև ու ֆինանսատար աշխատանք է: Լուծում կարող է լինել մի քանի տնային տնտեսության համար միասնական մաքրման կայան դնելը, իսկ կայանից արտահոսող ջուրն էլ օգտագործել ոռոգման նպատակներով:

Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան Հայաստանի ջրային ռեսուրսների տարբեր հիմնախնդիրների, բայց բոլորի խոսքում պարտադիր շեշտվում էր Սևանա լճի հիմնախնդիրը:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն» կազմկոմիտեի հիմնադիր Գևորգ Թադևոսյանը կարևորում է մասնագիտական ու հանրային ներուժի համախմբումը ջրային ռեսուրսների հիմնախնդիրների լուծման շուրջ. «Այսօր Սևանը ճահճացման վտանգի առաջ է, ստորջրյա աղբյուրները մինմալիզացվել են, Արարատյան դաշտավայրում գյուղմթերքը ոռոգվում է կոյուղաջրով: Ճգնաժամի առաջ ենք, և ջրային ռեսուրսների պահպանությունը ազգային անվտանգության հարց է դարձել: Ազգային անվտանգության հարց է թե՛ ջրերի պահպանումը, թե՛ մաքրումը, թե՛ վերականգնումը: Պետք է միավորվեն մասնագիտական, պետական, բիզնես, հանրային բոլոր շահագրգիռ կողմերը, առաջարկ ձևակերպեն ու ներկայացնեն պատկան մարմիններին: Համոզված եմ՝ ճիշտ ձևակերպումների պարագայում միասնաբար պայքարելու դեպքում կհասնենք արդյունքի»։

Ու քանի որ ամբողջ քննարկման ընթացքում անընդհատ ընդգծվում էր Սևանա լճի հիմնախնդիրը, «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն» կազմկոմիտեի անդամ Կարեն Խաչիկյանը առաջարկեց հաջորդ քննարկումը նվիրել Սևանի փրկության թեմային: