«Սա՞ է այս իշխանությունների խթանելը, պարո՛ն վարչապետ». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց
Գրավատների և փոխանակման կետերի աշխատողները շարունակում են բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց: «Նախագիծը հիմք չունի», «Դեմ ենք պետտուրքի ոչ համաչափ թանկացմանը» գրառմամբ պասատառներով, ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ պայքարելու են նրանց դեմ, ովքեր հարստահարում են ժողովրդին:
Նրանց խոսքով՝ ոչինչ չի արվում փոքր ու միջին բիզնեսի խթանման համար, մի բան էլ նպաստում են դրանց փակմանը:
Ցուցարարներից մեկն էլ նկատում է, որ արդեն 25 տարի զբաղվում է այս գործով ու վաստակում օրվա հացը, իսկ այսօր կառավարությունը կտրում է այդ հացն իրենից:
«Հիմա երկրում ոչ միայն օրինականություն չի, այլ օրինականությունը բռնաբարվում է, իշխանության են եկել մանր ու միջին բիզնեսին խթանելու, հիմա մեզ փակելով խթանո՞ւմ են։ Սա՞ է այս իշխանությունների խթանելը, պարո՛ն վարչապետ»,-ասաց գրավատան աշխատակիցներից մեկը: