«Նորաձևություն առանց սահմանների». հաշմանդամություն ունեցողները ցուցադրություն կունենան Երևանում
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնությամբ՝ ս. թ. մարտի 27-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Նորաձևություն առանց սահմանների» խորագրով փառատոն:
Փառատոնի և ցուցադրությունների ընթացքում կհնչեն սիրված երգիչների կատարումներ։
Հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց մայրերը, արհեստավարժ անձնակազմի օգնությամբ և կազմակերպմամբ կներկայացնեն հագուստի 3 ցուցադրություն, կօգնեն պատշաճ ներկայացնել հագուստները, քայլել պոդիումի վրա։
Ցուցադրության վերջում կլինեն պարգևատրումներ։