Եթե իշխանությունը որոշել է, որ Քաղաքացու օրը լինի, ուրեմն կլինի․ էդմոն Մարուքյան
Քաղաքացու օրվա հետ կապված դիրքորոշումն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ֆունդամենտալ չէ։
«Մենք հատուկ կռիվ չենք տալու, որ Քաղաքացու օր չլինի, ոչ էլ հատուկ կռիվ կտանք, որ լինի»,- ասաց Մարուքյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանն, ըստ որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում կհռչակվի Քաղաքացու օր։
Այդ մասին խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Նա նկատեց, որ եթե իշխանությունը որոշել է, որ Քաղաքացու օրը լինի, ուրեմն կլինի:
«Քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում 88 ձայն ունի»,- նկատեց Մարուքյանը։
Նա ընդգծեց նաև, որ Քաղաքացու օր տոն կլինի բոլորի համար` անկախ քաղաքական կողմնորոշումից:
«Երկրում տեղի ունեցած փոփոխությունների մեջ ներդրում ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները: Եվ եթե տոն հռչակվի, բոլորի համար կլինի տոն: Մենք չենք կարող մեր քաղաքացիներին մեկումեջ անել»,- ասաց Մարուքյանը: