Այսօր գնում ենք ֆուտբոլ. Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի հետևորդների համար գրառում է արել, որով կոչ է արել այսօր ներկա գտնվել Եվրո-2020-ի շրջանակներում կայանալիք՝ Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը։
Նա հրապարակել է իր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի և ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համատեղ լուսանկարը, որտեղ ձեռքում բռնած է «Փաշինյան» գրառմամբ մարզաշապիկ։
«Այսօր գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21.00 Հանրապետական մարզադաշտ»,- գրել է վարչապետը։