Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Մամուլ

«168 ժամ». «Շաքարի հարկը» թեմա է դարձել իշխանական բուրգում

«168 ժամ» թերթը գրում է.

«Գազավորված ընմպելիքների համար ներդրվող «շաքարի հարկի» օրենսդրական փոփոխությունը, որ տնտեսվարողներին հարկադրվում է Հարկային նոր օրենսգրքի միջոցով, պարզվում է, ունի հետաքրքիր նախապատմություն: 168.am-ի տեղեկություներով՝ կառավարության վերջին երկու աղմկահարույց նախագծերում էլ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվածություն ունի եւ ազդեցիկ գործոն է համարվում:

Նկատենք, որ թե՛ այս, եւ թե՛ գրավատների վիճահարույց օրինագծերի հիմքում չկա ծանրակշիռ հիմնավորում, ընդ որում, երկուսում էլ ակնհայտորեն պաշտպանված են խոշոր տնտեսվարողների շահերը:

Նշենք, որ լրամշակված նախագծով առաջարկվում է «շաքարի հարկով» հարկել բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի եւ ալկոհոլային խմիչքների՝ անկախ շաքարայնությունից (ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգում):
Խոսքը շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքների նկատմամբ առաջարկվող նոր ակցիզային հարկի մասին է:
Հիշեցնենք, որ նոր նախագծով առաջարկվում է 5 % + շաքար պարունակող ըմպելիքների 1 լ համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ:

Պարզվում է՝ կառավարության համար նոր հարկատեսակի ներմուծման նպատակն ընդամենը 3 մլրդ դրամ լրացուցիչ փող աշխատելն է:

Այդ գումարով պետք է փոխհատուցվեն շահութահարկի եւ եկամտահարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետբյուջում առաջացող եկամտային կորուստները:

Նախագիծը ծնվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ, գաղափարին միս ու արյուն է տվել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, արդյունքում՝ երկու ֆինանսիստները համատեղ մի նոր հարկատեսակ են հորինել: Եվ, որպեսզի հարկատեսակն արագ լեգալացնելու երաշխիքներ ստանան, համահեղինակները վարչապետին ապակողմնորոշել են՝ հայտնելով, թե իբր շաքարի հավելումներով եւ շաքարի փոխարինիչ ասպարտամ հումքով պատրաստվող ըմպելիքները նոր ակցիզային հարկով կհարկվեն, որպեսզի սահմանափակվի դրանց վնասակար սպառումը, եւ, որ այս ամենն ուղղված է գյուղացիական տնտեսությունները զարգացնելուն, հատկապես՝ վերամշակող կազմակերպությունների շահերին, որ տեղական արտադրության հյութերն ու կոմպոտները լայնորեն սպառում ունենան:

Այս փուչիկը կառավարությունում երեւի երկար կփչեին, եթե Առողջապահության նախարարը միանար օրենսդրական ակտերի մակարդակով տարվող խոշոր գործարարի առեւտրային շահերի լոբբինգին եւ համաձայներ՝ օդում կրակած ինչ-որ հիմնավորում կարել նախագծի տակ:

Մեզ հայտնի է դարձել, որ Առողջապահության նախարարը սկզբում խոնարհաբար ընդունել է փոխվարչապետի հանձնարարականը, ստորաբաժանումներին հրահանգ է իջեցրել՝ արագ կերպով հիմնավորում «ստեղծագործել»: Այստեղ նրան հուշել են, թե ժամանակը կարճ է, «օգտվեք ստանդարտ լուծումներից՝ «միջազգային պրակտիկային ենք հետեւում» ձեւակերպեք, թող գնա»:

Եվ այս լղոզված, անհասցե հղումով հիմնավորումն օրեր անց հայտնվեց նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին սատարելն այսքանով սահմանափակվեց:

Նկատենք, առաջարկվող օրենսդրական երկու փոփոխություններն էլ դեմարշի արժանացան: Ընդվզեցին՝ ինչպես ըմպելիքներ արտադրող տնտեսվարողները, այնպես էլ՝ գրավատների ու չեյնջերի գործունեություն ծավալող հարյուրներով ձեռնարկատերեր:
Ընդ որում, երկու դեպքում էլ կառավարությունը հարկ չէր համարում հիմնավորում տալ, պայքարում էր օրինագծերը տոտալ կիրառման տանել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում