Կիմ Չեն Ընի լուսանկարիչն ազատվել է աշխատանքից` չափից շատ մոտ գնալու պատճառով
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական լուսանկարիչը հեռացվել է աշխատանքից և կուսակցությունից:
Պատճառն այն է, որ 47-ամյա լուսանկարիչը խախտել է կանոնները և չափից շատ է մոտ գնացել Կիմ Չեն Ընին: Կիմ Չեն Ընի աշխատանքային այցերից մեկի ժամանակ լուսանկարիչը մոտեցել է առաջնորդին, կանգնել նրա դիմաց ու լուսանկարել, ինչը արգելված է:
Լուսանկարիչը մի քանի վայրկյան փակել է Կիմ Չեն Ընին իր մարմնով, ինչը վիրավորական են համարել: