Ինդոնեզիան հրաժարվում է Boeing ինքնաթիռներից
Ինդոնեզական Garuda Indonesia ավիաընկերությունը չեղարկել է 49 Boeing 737 MAX 8 ինքնաթիռների պատվերները:
Պատճառը Եթովպիայում տեղի ունեցած աղետն է եղել: Ավիաընկերության ներկայացուցիչն ասել է, որ իրենք համապատասխան նամակ են ուղարկել Boeing ընկերությանը՝ հայտնելով, որ հրաժարվում են նախօրոք պատվիրած ինքնաթիռներից, քանի որ իրենց հաճախորդները չեն ցանկանում այդ ինքնաթիռներով թռչել:
Սա առաջին պաշտոնապես հաստատված դեպքն է, երբ Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետից հետո հրաժարվում են գնել Boeing 737 MAX 8 ինքնաթիռը: