Ամերիկացի հղի դերասանուհին մերկացել է և վազել զբոսայգում (ֆոտո)
37-ամյա Էմմի Շումերը ինստագրամում հրապարակել է կիսամերկ լուսանկարների շարք։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Լուսանկարներում հղի դերասանուհին մերկ վազում է այգում։ Շումերը հարցազրույց է տվել նաև New York Times պարբերականին։
Նա հարցազրույցում մասնավորապես նշել է, որ հղիությունն իր համար հատուկ կարգավիճակ չէ, սովորական վիճակ է։