Գարեթ Բեյլն ամռանը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»
Մյունխենի «Բավարիա»-ն ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլին:
Կայքերը նշում են, որ Բեյլն ինքն էլ ցանկանում է ամեն դեպքում փոխել ակումբային գրանցումը և հեռանալ Մադրիդից:
Գերմանական ակումբն այս քայլով հաստատում է, որ ամռանն ուելսցին կփոխարինի թիմի վետերաններ Ֆրանկ Ռիբերիին ու Արիեն Ռոբենին:
Նշվում է նաև, որ գործարքի մեջ կարող են ներառվել նաև այլ ֆուտբոլիստներ, կամ էլ կարող է լինի ինչ-որ փոխանակում: