Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Հասարակություն

Էշի ականջում քնածը

«Հետհեղափոխական» Հայաստանում իր 40 հազար հեկտար հողով, թռչող կոկորդիլոսով, իր ձվերով ու էլ չգիտես ինչ «օյինբազություններով» աչքի ընկած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հիմա էլ փորձում է «կռուտիտի» վրա վարպետանալ։

Արդեն 7 օր է՝ մարզի Ավշար գյուղում դասադուլ է՝ Գարիկի բերած տնօրենի պատճառով, սակայն նա ո՛չ միայն հարցին լուծում չի տալիս, այլև երկու ոտքը մի մաշիկ դրած՝ «գազ է տալիս», որ իր նշանակած կամ, ինչպես ինքն է ասում, «ընտրված» տնօրեն Հերմինե Անդրեասյանը մնա իր աթոռին։ Չնայած այն բանին, որ գրեթե ամբողջ գյուղը դեմ է տնօրենին՝ նա մարզպետով վեր-վեր է թռնում ու դարձյալ մնում աթոռին։ Ասում ենք, գրեթե, քանի որ մեկ-երկուսը, այնուամենայիվ, պաշտպանում են տնօրենին, դե, ինչպես ասում են՝ գյուղ չկա, որ շուն չլինի, բայց պաշտպանում են, ոչ հենց այնպես, այլ նրա համար, որ, օրինակ, մարզպետի քեռին են ու ազգականը։

Ինչևէ․․․ Չենք քննարկում այն, թե ինչպես է «շահել» նոր տնօրենուհի Հերմինե Անդրեասյանը Գարիկ Սագսյանի ուշադրությունը և ինչու է, ի վերջո, Գարիկն այդքան «վիզ դրել» նրան պահելու համար։ Բայց այստեղ հարց այն է նաև, որ Սարգսյանը չի բավարարվում միայն տնօրենի պաշտոնում իր «հովանավորյալին» նշանակելով։ Նա որոշել է փոխտնօրենի պաշտոնում էլ՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս, մորաքրոջ հարսին նշանակել։ Այսինքն՝ տրամաբանական է, որ դրա համար նա պետք է ազատի գործող փոխտնօրեններից մեկին։ 

Հենց սա էլ վրդովել էր գյուղացիներին ու բավականին մեծ աղմուկ բարձրացրել։ Այստեղ «կռուտիտի» պահն այն էր, որ Սարգսյան Գարիկը նախ փորձում էր հերքել իր բարեկամական կապը, բայց հետո գոնե տնօրենի աթոռը փրկելու համար, տեղի տվեց։ Նա աղմուկը մեղմելու ու գյուղացիներին գոնե մի քիչ լռեցնելու համար, որոշեց մորաքրոջ հարսի հետ կապված հարցն իր օրակարգից հանել։

Դե, համենայնդեպս, մարզպետ Գարիկը հենց ինքն ասաց այդ մասին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ շրջայցի էր գնացել։

Ավշարցի մի կին այդ օրը Փաշինյանին պատմեց դպրոցում տեղի ունեցող դասադուլի մասին ու ներկայացրեց լարված վիճակը՝ չմոռանալով նաև մարզպետի մորաքրոջ հարսի մասին ակնարկել։

Գարիկ Սարգսյանը չհերքեց, որ Աստղիկ Հարությունյանն իսկապես իր մորաքրոջ հարսն է, բայց «լեզվից թռցրեց», թե՝ «որ աղմուկ բարձրացավ Էդ խոսակցությունից հետո, էդ հարցն արդեն փակվել ա, էլ ոչ մեկ չի ազատվել»: 

Դե նախ դա հարց է, թե ոչ մեկին չազատելն ինչքան կտևի՝ մինչև տնօրենը ոտքը, կամ հետույքը պնդի՞ իր տեղը, թե՞ աղմուկը լռելուց անմիջապես հետո, բայց ակնհայտ է, որ նա փորձեց քողարկել ու «կռուտիտներ» անել իր քաղաքական հոր մոտ․․․

Սա իր հերթին, մյուս կողմից էլ՝ պարզվեց, որ Սարգսյանը մի աչք ծակող «դեֆեկտ» էլ ունի. փոքր ժամանակ երևի նրան լավ չեն դաստիարակել ու չեն սովորեցրել, որ ուրիշների նամակները կարդալն առնվազն գեղեցիկ ու կոռեկտ չէ: Այցին հետևածները տեսան, թե ինչպես էր Գարիկը վիզը ծռել ու Փաշինյանին ուղղված նամակն էր փորձում կարդալ: Սիրուն չէր․․․

Ինչևէ: Փաստն այն է, որ ապագա կոկորդիլոսաբույծ Գարիկի գլխավորած մարզում մեկ շաբաթ է՝ բարձիթողի վիճակ է, իսկ ինքը երկարականջ կենդանու ականջներում քնած՝ մատը մատին չի փորձում տալ:

Չի բացառվում նաև, որ նրա այս հանգիստ ու անտարբեր վիճակը նաև վերևներից ստացած «դաբրո»-ի կամ ամենաթողության արդյունք է, քանի որ այդ վիճակն այսօր քայլարածների համար ստատուս է դարձել։

NEWSPRESS.am