Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է

Կբացահայտվի՞ արդյոք Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան առճակատումը, և ի՞նչ ընթացք այն կունենա

Մինչ Երևանում քանդում էին Օպերայի հարակից սրճարանները, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու առաջին լեդի Նունե Սարգսյանը «թեթև ջազային» քայլվածքով ճանապարհում էին իրենց թանկագին հյուրին՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն, որն իր այցի ընթացքում հասցրեց նույնիսկ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի «ականջները ձգել», ցույց տալով, որ էժանագին պոպուլիզմը արտաքին քաղաքականության և դիվանագիտության մեջ տեղ ունի այնքան, որքան փողոցից եկած նորելուկը՝ վերնախավի։

Որքան էլ զարմանալի է, սակայն այս այցը բավական աղքատիկ կերպով լուսաբանվեց մեդիայում, նույնիսկ Հանրայինն այս հարցում որոշակի ժլատություն ցուցաբերեց։ Շատերը կարծեցին, թե սա Զուրաբիշվիլու հայտնի հայտարարությունների հետ է կապված՝ արված Բաքվում, որի մասին արդեն գրել ենք, սակայն հայաստանյան ներքաղաքական զարգացումներից տեղյակ մարդը հասկանում է, որ «շան գլուխը» լրիվ այլ տեղում է թաղված։ Խնդիրն ավելի շատ կապված է Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան՝ դեռեւս խուլ, բայց եփվող հակամարտության հետ, որի մասին մամուլում թեթև ակնարկների տեսքով տարբեր հրապարակումներում արդեն խոսվել է։

Բանն այն է, որ «թիվ մեկ և միակը» լինելու մոլուցքով բռնված Փաշինյանի համար անտանելի է, մեղմ ասած, այն միտքը, որ իր քթի տակ, ի դեմս Արմեն Սարգսյանի, կա մի գործիչ, ով պակաս հավակնություններ չունի և ով անհամեմատ ավելի լավ խաղացող է, քան ինքը։ Միայն այն, որ Արմեն Սարգսյանն, այսպես ասենք, աշխարհի մեծերի շրջանակում ընդունված մարդ է, իսկ ինքը նույնիսկ դեռ Կրեմլում չի ընդունվել նորմալ կերպով, չնայած այն բանին, որ Սիրիա զորք ուղարկեց, որի անձնակազմից արդեն մեկ անձ կա վիրավորված, շատ բան է ասում։

Միաժամանակ, Փաշինյանը հասկանում է նաև, որ Արմեն Սարգսյանը կարող է ապագայում լինել իր համար շատ լուրջ մրցակից։ Ուստի, ամեն կերպ, ըստ շրջանառվող լուրերի, նա փորձում է տարբեր մակարդակների խութեր ստեղծել նրա համար։ Թեև, եթե անկեղծ ասենք, նախագահ Սարգսյանն էլ պակաս խորամանկ գործիչ չէ, և եթե հավատանք որոշ լուրերի, ապա այն, որ Փաշինյանի կառավարությանը բառի բուն իմաստով քարշ են տալու միջազգային արբիտրաժ, դրանում Արմեն Սարգսյանը ամենևին էլ վերջին դերակատարությունը չի ունեցել, և դեռ իր ասելիքը կասի սնամեջ «դըմփդըմփհուիստներին» «կըզըցնելու» իր քայլերում։ Փաշինյանը նաև հասկանում է, որ հիմա դեռ կարող է «զոմբիների ֆյուրեր» կերպարով ինչ-որ կերպ զսպել Արմեն Սարգսյանին, սակայն այն սրընթաց անկումը, որ իր վարկանիշն է գրանցում, ոչ հեռու ապագայում նաև այդ կերպարը չի փրկի իրեն, ուստի էս գլխից է փորձում որքան հնարավոր է՝ նախագահ Սարգսյանին նսեմացրած վիճակում պահել։

Պարզ է, որ առաջիկայում հայաստանյան ներքաղաքական դաշտում սկսվելու է դիրքային պայքարը, որը կարող է և սրանալ, ու այդ ընթացքում, ամենայն հավանականությամբ, նախագահ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հակամարտությունն ավելի երևացող կերպով կսկսի ուրվագծվել։

NEWSPRESS.am