Իսրայելը հրթիռակոծում է Գազայի հատվածը
Իսրայելը կրկին սկսել է հրթիռակոծել Գազայի հատվածն այն բանից հետո, երբ նախօրեին երկու հրթիռ էր արձակվել Թել Ավիվի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Պաշտոնապես չի հաստատվել, որ հրթիռակոծությունն իրականացվել է ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորման կողմից, սակայն իսրայելական բանակը Թել Ավիվի ուղղությամբ արձակված հրթիռները վերագրում է հենց ՀԱՄԱՍ-ին:
Իսրայելական կողմից հրթիռակոծման արդյունքում զոհեր և վիրավորներ չկան: Այլ տուժածների մասին դեռևս տեղեկատվություն չկա: