«Մանչեսթեր Սիթի»-ն չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ իր առաջատարի հետ
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից, «Մանչեսթեր Սիթի»-ն չի կարողանում պայմանագրի շուրջ հայտարարի գալ թիմի առաջատար Լերոյ Սանեի հետ։
Կայքերը նշում են, որ պայմանագրի շուրջ անհամաձայնությունների պատճառը ֆուտբոլիստի մայրն է, ով չի համաձայնվում ակումբի կողմից առաջարկված ցանկացած ոչ մի պայմանի հետ։
Ընդգծենք, որ 2018 թվականից կողմերը բանակցում են, սակայն մինչ այս պահը չկա հստակ որոշում։