Ողբերգություն Բրազիլիայում. կացնով ու զենքով հարձակվել են երեխաների վրա. կա 8 զոհ, 17 վիրավոր
Համացանցում հայտնվել է բրազիլական դպրոցներից մեկոմ տեղի ունեցած հարձակման կադրերը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ պայուսակից հանում զենքն ու կրակ բացում դպրոցականների վրա: Մի քանի վայրկյանից կադրում մեկ ուրիշ երիտասարդ է երևում, ով վախեցած այս ու այն կողմ փախչող դպրոցականների վրա հարձակվում է կացնով:
Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով ութ հոգի է մահացել, որոնցից վեցը աշակերտներ, երկուսը՝ անվտանգության աշխատակիցներ:
Շուրջ 17 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Իրենք՝ հարձակվողները, ովքեր այդ դպրոցի նախկին աշակերտներ էին, նույնպես մահացել են: Ըստ ոստիկանության տվյալների, հարձակվողները նախօրոք պայմանավորվել էին, որ հարձակումից հետո միմյանց պիտի սպանեն, այդպես 17-ամյա Գիլյերմի Տուչին գնդակահարել է 25-ամյա Էնրիկե դե Կաստրուին, այնուհետև ինքնասպան եղել: