ԱՄՆ-ում ոչ բոլոր տրանսգենդերները կարող են ծառայել բանակում
Ամերիկայի միացյալ նահանգների պաշտպանության նախարարի տեղակալ Դևիդ Նորքվիստը հրաման է ստորագրել, որով սահմանափակում է դրվում ամերիկյան բանակում տրանսգենդերների ծառայության վրա:
Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Ըստ այդ հրամանի՝ այն տրանսգենդերները, ովքեր հորմոնալ թերապիա են անցնում, կամ նրանք, ովքեր վիրահատական միջամտության կարիք ունեն, չեն կարող ծառայել ամերիկյան բանակում: Մինչ 2016 թվականը տրանսգենդերները չէին կարող ծառայել ամերիկյան բանակում, սակայն, երբ նախագահ ընտրվեց Բարաք Օբաման, այդ արգելքը վերացվեց