Հայտնի է, թե որ ֆուտբոլիստին է առաջինը փորձելու գնել Զինեդին Զիդանը
Իսպանական սպորտային պարբերականները նոր մանրամասներ են հաղորդում Մադրիդի «Ռեալ»-ի նոր գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ թիմ գալուց։
Ըստ կայքերի՝ Զիդանը, վերադառնալով ակումբ, թիմի ղեկավարության առաջ պայման է ներկայացրել, որ թիմ հրավիրեն ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեին ու անգլիական «Չելսիի» ֆուտբոլիստ Նգոլո Կանտեին։
Ֆրանսիացի մասնագետն առաջինը ցանկանում է թիմի կազմում տեսնել Նգոլո Կանտեին, ով այս մրցաշրջանում այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարների ու մարզչի հետ և նույնիսկ ցանկություն է հայտնել հեռանալ թիմից։
Ամենայն հավանականությամբ, Կանտեն կփոխարինի Տոնի Կրոսին, որը ցանկանում է լքել ակումբը և տեղափոխվել Անգլիա։