Դոնալդ Թրամփը 750 միլիարդ դոլարով կավելացնի Պենտագոնի բյուջեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է 2020 թվականին 750 միլիարդ դոլարով ավելացնել Պենտագոնի բյուջեն։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ հաջորդ տարի երկրի բյուջեի պահուստային ֆոնդից 750 միլիարդ դոլար կգնա Պենտագոնին։
Ընդգծենք, որ 2019 թվականին Պենտագոնի բյուջեն կազմել է 716 միլիարդ դոլար։