Ուզբեկստանի նախկին նախագահի աղջկա դեմ քրգործ է հարուցվել
Նյու Յորքի դատախազությունը Ուզբեկստանի նախկին նախագահի աղջկա դեմ քրեական գործ է հարուցել:
Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Գյուլնարա Կարիմովան մեղադրվում է փողերի լվացման և շուրջ 865 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ: Կարիմովան, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, երեք հեռահաղորդակցական ընկերություններից կաշառք է ստացել և այդ գումարները «լվացել» ամերիկյան ֆինանսական համակարգի միջոցով:
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի նախկին նախագահի աղջիկը 2015 թվականին մեղադրվել է հարկեր չվճարելու և կաշառք ստանալու մեջ: Նրա դեմ մի շարք այլ մեղադրանքներ ևս ներկայացվել են, որոնց քննությունը շարունակվում է: