Արտակարգ իրավիճակ. Երևանում քաղաքացին մեքենայով փորձել է մտնել քաղաքապետարան (տեսանյութ)
Քաղաքացին իր «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով փորձել է մտնել Երևանի քաղաքապետարան: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեքենան աստիճաններով բարձրացել և հարվածել քաղաքապետարանի դռներին: Տեսանյութում նաև երևում է, որ մեքենայ առաջնամասը, հարվածի ուժգնությունից, ամբողջովին վնասվել է:
Մեքենայի վարորդը դիմել է այդ քայլին, քանի որ քաղաքապետարանից ցանկացել են վերջինիս խանութը քանդել: Վարորդը մեքենայով բարձրացել է քաղաքապետարան տանող աստիճանների վրա, փորձել է մեքենայի վրա բենզին լցնել և հրկիզել, սակայն չի հասցրել: