«Այրվիր դժոխքում, ժողովրդի դահիճ»․ Մոսկվայում ակտիվիստին ձերբակալել են Ստալինին անիծելու համար (տեսանյութ)
Մոսկվայում արտառոց դեպք է տեղի ունեցել ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի մահվան 66-րդ տարելիցի նվիրված միջոցառման ժամանակ։ Այդ մասին տեղեկանում ենք ռուսական մամուլից։
Երբ Ստալինի գաղափարակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցելիս եղել նրա հուշարձանի մոտ, նրանց քաղաքական հակառակորդ, ակտիվիստ Եվգենի Սուչովը մոտեցել է արձանին, մեխակներ նետել արձանի վրա և գոչել․ «Այրվիր դժոխքում, ժողովրդի դահիճ, կանանց և երեխաների սպանող»։
Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես կանխել են նրա հետագա գործողություններն ու ձերբակալել ակտիվիստին։
Ավելի ուշ պարզվել է, որ երիտասարդն իր գործողությունները համաձայնեցրել է համակրի՝ Օլգա Սավկինայի հետ, ով ևս միացել է ակցիային։