Խուան Գուայդոն վերադարձել է Վենեսուելա
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն Լատինական Ամերիկայում շրջագայելուց հետո վերադարձել է Վենեսուելա՝ չնայած ձերբակալման վտանգին:
Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որտեղ Գուայդոն իր կնոջ հետ մի խումբ մարդկանց է ողջունում Կարակասի օդանավակայանում: Որոշ տվյալներով, Գուայդոյին Վենեսուելա վերադառնալուն օգնել են մի շարք երկրների դեսպաններ, ովքեր էլ ուղեկցել են նրան ճանապարհորդության ընթացքում:
Ավելի վաղ վենեսուելական դատարանը հայտնել էր, որ Գուայդոն երկիր վերադառնալուն պես կձերբակալվի, քանի որ նրան արգելվել էր լքել Վենեսուելան: