ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ․ կա զոհ
Ամերիկյան Ֆորտ-Լոդերդիլ քաղաքում ինքնաթիռը մխրճվել է բազմահարկ շենքի մեջ։ Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ուրբաթ երեկոյան փոքր ինքնաթիռը, որ կրում էր գովազդային վահանակ, մխրճվել է 18 հարկանի բնակելի շենքի մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգում։
Ինքնաթիռը մխրճվել է 16-րդ և 17-րդ հարկերի մեջտեղում։ Ինքնաթիռի օդաչուն զոհվել է։ Շենքի բնակիչները տարհանվել են։
Տարվում է քննություն պարզելու համար դեպքի բոլոր մանրամասները։