Դոնալդ Թրամփը մանրամասներ է պատմել Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է իրենց հանդիպմանը:
Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Թրամփը վստահություն է հայտնել, որ ապագայում պաշտոնական Վաշինգտոնը և Փհենյանը համաձայնության կգան վիճելի հարցերի շուրջ:
Թրամփը նաև ասել է, որ Կիմ Չեն Ընը ցանկացել է, որպեսզի ամբողջապես վերացվեն Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները այն դեպքում, որ ինքն ամբողջապես չի հրաժարվել միջուկային օբեկտները վերացնելուց:
Թրամփը հավելել է, որ հավատում է, որ Կիմ Չեն Ընը չի ցանկանում միջուկային փորձարկումներ կատարել: