Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Մշակույթ

«Հարգելի Նազենի Ղարիբյան, Դուք մեղավոր չեք, մեղավոր են ձեր ծնողները». Նիկոլայ Ծատուրյան

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը անդրադարձել է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հայտարարությանը: Ռեժիսորը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի Նազենի Ղարիբյան։ Դուք մեղավոր չեք, մեղավոր են ձեր ծնողները։ Եթե նրանք ձեզ փոքր տարիքում հաճախ տարած լինեին ներկայացումների, դուք այսօր կհասկանայիք Մելպոմենի /պարազաբանումը հատուկ ձեզ համար․ Մելպոմենը թատրոնի աստվածուհին է/ հովանու տակ գտնվող թատրոնի դերն ու նշանակությունը։ Իսկ եթե տարել են, ապա ավելի վատ ձեզ համար, քանզի մնացել եք նույն ցնորամիտ համոզմունքին։

Եթե սա է մշակույթի նախարարության գործելակերպը, ապա ավելի լավ կլինի ընդհանրապես լուծարել արվեստին թշնամաբար տրամադրված այդ քաղցկեղատիպ օջախը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, պիտի պահպանենք, ապա մեր դարավոր մշակույթն ու արվեստը մի նոր որակական աստիճանի բարձրացնելու համար պետք է հեռահար ծրագիր մշակել/վատ չէր լինի նաև մեր ողջ երկրի համար/։ Օգտակար լինելու միտումով ծրագրի մի քանի կետեր նշեմ։

1․Երիտասարդ արվեստագետներին հաճախ գործուղել արտասահման, աշխարհի նորարարական արվեստին հաղորդակից դարձնելու, փորձ կուտակելու համար/նախապես գիտեմ առարկելու ձեր հիմքը․ երկրում փող չկա։ Զսպեք նախարարության աշխատակիցների աննպատակ արտասահմանյան ուղևորությունների ախորժակը, հրաժարվեք ձեր հսկայական թիվ կազմող պարգևատրություններից ու հանկարծ փողը լույս աշխարհ կգա/։

2․Արվեստի յուրաքանչյուր ասպարեզ/երաժշտություն ,նկարչություն, թատրոն, կինո և այլն/ կարոտ է անաչառ ճշմարիտ, արհեստավարժ գնահատականի։ Մեզանում դա արվում է տնավարի, խնամի-ծանոթի մակարդակով։ Արվեստը դոփում է տեղում, երբ չափանիշները խարխլված են։ Ուրեմն պետք է ստեղծել ամեն ասպարեզի համար 3-4 հոգանոց համբավ ունեցող ԴՐՍԻ արվեստագետների ժյուրիներ, որոնք վերջապես յուրաքանչյուր արվեստի գործին կտան իրեն արժանի գնահատականը, որը և կնպաստի ստեղծագործողի իր նկատմամբ պահանջկոտության աճին/փողը նույն աղբյուրից/։

3․Մեր երկրի բյուջեի առյուծի բաժինը հատկացվում է բանակին։ Փողի պակաս։ Ոչ շահութաբեր թատրոնները թառել են պետության վզին։ Պետությունն էլ աշխատում է ամեն կերպ իր վրայից թոթափել այդ բեռը, ահա թե ինչու օգտվելով օտարոտի, անհրապույր «օպտիմալացում» բառից, դուք՝ տիկին Նազենի, ցանկանում եք փակել, կամ անիմաստ կերպով միավորել թատրոնը ինստիտուտին, քառյակը՝ թանգարանին։

Դուք կառավարության կազմում լինելով պետք է ի պաշտոնե հանդես գաք որպես արվեստի պաշտպան և ոչ թե կամակատար։ Ձեր գործը պետք է լինի ոչ թե փակելը, այլ ուղիներ փնտրելը։ Սավա Մորոզով, Տրետյակով․․․ մեցենատներ։

Մեր երկրի միլիոնատերերը իրենց փողերը ներդնում են շահութաբեր բիզնեսի մեջ /ռեստորաններ կաֆեներ, հյուրանոցներ, կազինոներ, սուպերմարկետներ/։ Թատրոններում ներդնեն, որ ի՞նչ անեն։ Նրանց մեղադրելը անարդարացի կլինի։ Ամբողջ աշխարհի թատրոնների իննսուն տոկոսը գոյատևում է ի հաշիվ մեցենատների։ Ուրեմն մեզանում կարելի է մի օրենք ընդունել, որով հարուստ բիզնեսմենների հարկերի ընդամենը մի քանի տոկոս հատկացնել թատրոններին։ Հասկանալի է, որ այդ գումարները նորից պետական բյուջեից են պակասելու,բայց գոնե բազմաթիվ խնդրահարույց հարցերից մեկը կկարգավորվի։

Եվ վերջում մի անեկդոտ։

Արվեստի համաշխարհային ֆորում է։ Մուտքը միայն մանդատներով։ Պիկասոն կորցրել է իր մանդատը։ Նրան ներս չեն թողնում։

-Բայց ես Պիկասոն եմ։

-Ապացուցեք։

Պիկասոն էլ նկարում է իր հայտնի խաղաղության աղավնին և նրան ներս են թողնում։ Սովետական Միության մշակույթի նախարար Ֆուրցևան նույնպես կորցրել է իր մանդատը։ Նրան էլ ներս չեն թողնում։

- Բայց ես Սովետական Միության մշակույթի նախարարն եմ։

-Ապացուցեք։

-Ինչպես ապացուցեմ։

-Այ, նոր Պիկասոն էլ էր կորցրել մանդատը։ Ապացուցեց՝ ներս թողեցինք։

-Պիկասոն ով է։

-Խնդրեմ, անցեք։

Աղաչում եմ տիկին Նազենի Ղարիբյան, հեռու մնացեք Ֆուրցևայից»։