Իսկոյի համար կպայքարի իտալական 3 գրանդ ակումբ
Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Ինտեր»-ն ու «Ռոմա»-ն։ Այդ մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից:
Ըստ կայքերի՝ ամռանն այս ակումբները կփորձեն պայքարել Իսկոյի համար, քանի որ իսպանացին ինքը չի ցանկանում մնալ Մադրիդում։
Ընդգծենք, որ ավելի վաղ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված էր նաև Թուրինի «Յուվենտուս»-ը։