«Նարգիլեն ծխախոտ չէ, թողեք աշխատենք». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)
«Նարգիլեն ծխախոտ չէ», «Թողեք աշխատենք», «Չենք ուզում արտագաղթել», այս և համանման այլ գրությամբ պաստառներով կառավարության դիմաց այսօր՝ փետրվարի 28-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել նարգիլե պատրաստողներն ու մատուցողները:
Մասնակիցները, մինչ ակցիաները, հանդիպել են Առողջապահության ինստիտուտի և Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ:
Նրանք առաջարկել են փոփոխություններ մտցնել նախագծում՝ չնույնականացնելով ծխախոտն ու նարգիլեն: Ցուցարարներն առաջարկել են նաև հիմնավորել դրույթ, ըստ որի նարգիլե կմատուցեն միայն 18 տարին լրացած անձանց՝ այդ տարիքից ցածր անձանց թույլ չտալով մուտք գործել տվյալ ժամանցի վայր, իսկ աշխատակիցները պետք է համաձայնագիր ստորագրեն, որով կհաստատեն իրենց համաձայնությունը և գիտակցումը աշխատել մի վայրում, որտեղ կարող է իրենց առողջությանը որևէ վնաս հասցվել:
Նախարարությունում ասել են, որ քննարկելի առաջարկ է, սակայն առանց քննարկման և առանց նախագծի մեջ փոփոխություն կատարելու օրենքի նախագիծ ներկայացվել է կառավարությանը:
Մանրամասները՝ մեր տեսանյութում