Մաուրիսիո Սարրին կարող է գլխավորել իտալական գրանդ ակումբը
Լոնդոնի «Չելսի»-ի մարզիչ Մաուրսիո Սարրին ամենայն հավանականությամբ կվերադառնա նորից Իտալիա այն ժամանակ, երբ նրան հեռացնեն լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի ղեկից։ Այդ մասին տեղեկացնում են իտալական սպորտային պարբերականները:
Ըստ կայքերի՝ իտալական «Ռոմա»-ի ղեկավարները ցանկանում են, որ Սարրին գլխավորի ակումբը։ Դեռ հստակ տեղեկություններ չկան, թե արդյոք ի՞նչ կապ է եղել կողմերի միջև, սակայն հետևելով նրա շուրջ ծավալվող իրադարձություններին՝ կարելի է ենթադրել, որ Լոնդոնից հետո Սարրին կվերադառնա Իտալիա։
Ընդգծենք, որ այս պահին հռոմեական ակումբից բացի այլ հետաքրքրություն չկա Սարիի նկատմամբ։