«Հրապարակ» Մարությանը շտապեց․ Նոր Նորքում ապամոնտաժված շինության սեփականատերը դատի է տվել
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես մայրաքաղաքում ապօրինի շինությունների ապամոնտաժման ցավոտ գործընթացը սկսելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանը գլխացավանքների մեջ է հայտնվել։
Նրա դեմ դատական հայցեր են հարուցվել, մի քանիսն էլ ճանապարհին են։ Առաջին «ծիծեռնակը» մեծ աղմուկ-աղաղակով Նոր Նորք համայնքում ապամոնտաժված շինության գործն է, որի սեփականատերը քաղաքապետի դեմ վարչական դատարան հայց է ներկայացրել։
Քաղաքացի Դավիթ Ահարոնյանը պահանջում է չեղարկել քաղաքապետի որոշումը եւ վարչական տույժ սահմանել շինությունն ապամոնտաժողների նկատմամբ։
Նախնական դատական նիստը նշանակված է փետրվարի 27-ին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում