Ով կա Իջևանի քաղաքապետի թիկունքին, որ ինչ ուզում՝ անում ա․ իջևանցի ազատամարտիկն ապացույցներ ունի (տեսանյութ)
Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ, ազատամարտիկ Արամայիս Համբարձումյանը, ինչպես նախկին, այնպես էլ նոր կառավարությանն է ներկայացրել իր խնդիրն ու մնացել անպատասխան։
NEWSPRESS.am-ն անդադարձել է խնդրին՝ նշելով, որ քաղաքացին դարձել է Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի կամայականության զոհը։
Սպանդարյան փողոցի առաջին շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Համբարձումյանին 2012-ին Իջևանի քաղաքապետարանի կողմից 99 տարի վարձակալության կարգով հատկացվել է ամայի հողատարածք, որտեղ Համբարձումյանը կառուցել է սպասարկման սրահ՝ նպատակ ունենալով այն օգտագործել գյուղատնտեսական մեծ չափերի հասնող տեխնիկայի վերանորոգման համար:
Այժմ, երբ ամեն ինչ պատրաստ է, նրանից փորձում են տարածքը վերցնել։
«Իջևանի քաղաքապետ Ղալումյանը ոնց ուզում, նենց էլ անում ա»,-ասում է նա։
Մանրամասները՝ մեր տեսանյութում