ԱՄՆ-մեքսիկական պատի կառուցումը դառնում է ավելի բարդ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրեցօր ավելի է դժվարանում Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Միանգամից 16 նահանգներ, այդ թվում՝ Նյու Յորք և Կալիֆորնիա նահանգները հայց են ներկայացրել արտակարգ դրություն սահմանելու դեմ: Նախագահ Թրամփն արտակարգ դրություն սահմանելու վերաբերյալ որոշում էր կայացրել, որպեսզի առանց Կոնգրեսի համաձայնության Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար գումար ստանա:
Խոսքը 7 միլիարդ դոլար գումարի մասին է: Նահանգների ներկայացրած հայցը կքննվի ֆեդերալ շրջանային դատարանում՝ Սան Ֆրանցիսկոյում: