Գագիկ Ծառուկյանը մարզագույք է նվիրաբերել Արցախի ռազմամարզական վարժարանին (տեսանյութ)
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հերթական մարզագույքն է նվիրաբերել Արցախին: Ուշադրության առանցքում այս անգամ Արցախի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանն է:
Օրեր առաջ մարզագույք և մարզահագուստ հատկացնելու խնդրանքով վարժարանի տնօրինությունը դիմել էր ՀԱՕԿ նախագահին:
Կարճ ժամանակ անց անհրաժեշտ ամբողջ մարզագույքն արդեն վարժարանում է: