Կարա Դելևինը կրկին մերկացել է (լուսանկար)
26-ամյա Կարա Դելևինը մասնակցել է Balmain ընկերության նոր ֆոտոսեսիային։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Լուսանկարների հեղինակը Օլիվիե Ռուստենն է։ Լուսանկարիչն առաջին կադրերը հրապարակել է ինստագրամի իր էջում։
Լուսանկարներին կից կա նաև տեսանյութ։
Լուսանկարներում Դելևինը կրում է գարնանային զգեստներ, իսկ մի շարք լուսանկարներում նա կրում է գեղեցիկ զարդեր և ամբողջովին մերկ է։
Հենց այս լուսանկարն է, որ արժանացել է երկրպագուների մի մասի գովեստին, իսկ մյուս մասի՝ քննադատությանը