Բայդենը վերջնագիր է ներկայացնում Իսրայելին
ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին զենք մատակարարել, եթե իսրայելցի զինվորականները գործողություն սկսեն Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում։
«Ես հասկացրել եմ, որ եթե նրանք մտնեն Ռաֆահ, ապա ես չեմ մատակարարի զենքերը», - ասել է Ջո Բայդենը:
Իսրայելի կողմից Գազայի հատվածում ծանր ռումբերի կիրառման հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, ասել է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ-ն այդ ռումբերն Իսրայելին է հասցրել 2023 թվականի դեկտեմբերին։