Ոստիկանները ձերբակալել են հրապարակ ներխուժած բեռնատարի վարորդին
Քաղաքացին իր բեռնատարով, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, մուտք է գործել Հանրապետության հրապարակ, այդ մասին 24News-ին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանները ձերբակալել են վարորդին, խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Նախնական տվյալներով՝ վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում և ըստ իր խոսքերի՝ եկել էր հրապարակ ցույցին մասնակցելու համար։