Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ․ Շարմազանովը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկների մասին
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի առաջարկները՝ կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ: Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե՛ պարլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության ապահովման տեսակետից: Նման քայլն ավելի կամրապնդի քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում: Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ:
Առաջնայինը պետք է լինեն ոչ թե մեկ մարդու կամ խմբի շահերի սպասարկումն,այլ ազգային անվտանգության ամրապնդումն ու ժողովրդավարական արժեքների ու քաղաքական բազմակարծության պահպանումը:
Հ.Գ. Առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնամ այն վտանգներին, որն իր մեջ պարունակում է հնարավոր վերադարձը կիսանախագահական համակարգին»: